Մեսիին պատրաստ են շաբաթական կես միլիոն ֆունտ աշխատավարձ վճարել

Լիոնել Մեսիի՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին խոսակցություններն ավելի են թեժանում:

Բրիտանական Mirror-ը գրում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է արգենտինացու տրանսֆերի համար 200 միլիոն ֆունտ վճարել(մոտ 230 միլիոն եվրո), իսկ ֆուտբոլիստին՝ շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձ:

Նշվում է, որ Մեսիի համար որոշիչ նշանակություն կունենա Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ լինելու հանգամանքը:

Ի դեպ, Mirror-ն արդեն պատկերացրել է, թե ինչ տեսք կունենա Մեսին «Սիթիի» մարզաշապիկով.

14

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ