Մեսիի հետաքրքիր ելույթը դատարանում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, հետաքրքիր ելույթ է ունեցել դատարանում:

«Ես ոչինչ չգիտեի: Ես գիտեի միայն՝ ինչպես խաղալ ու հաղթել: Մյուս բոլոր հարցերով զբաղվել է հայրս:

Ես միայն գիտեի, որ հովանավորչական պայմանագրերից որոշակի գումար ենք ստանալու գովազդների, նկարահանումների և այլ գործողությունների համար:

Ես ոչինչ երբեք չեմ կարդացել. ստորագրել եմ թղթերի այն հատվածում, որն ինձ ցույց են տվել: Ես «Ադիդասի» հետ պայմանագիր եմ կնքել, երբ 18 տարեկան էի, ու կարծես այս աշխարհից չլինեի»,- մասնավորապես ասել է Մեսին:

6

7

8

9

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ