Մեսիի հերթական պատմական նվաճումն Իսպանիայի Պրիմերայում

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Լիոնել Մեսին գրավեց «Դեպորտիվոյի» դարպասը՝ սահմանելով Իսպանիայի Պրիմերայի ռեկորդ:

Այդ գոլն արգենտինացու համար 180-րդն էր Պրիմերայում «Կամպ Նոու» մարզադաշտում: Այսպիսով՝ Մեսին տնային մարզադաշտում խփած գոլերի քանակով շրջանցեց ռեկորդակիր Տելմո Սարային, որը 179 գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկի» կազմում «Սան Մամես» մարզադաշտում:

Այս հաշվարկում երրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն(151 գոլ), չորրորդը Ռոնալդուն է՝ 150 գոլ ցուցանիշով:

Մեսին դուրս է գալիս շտապօգնության մեքենայից ու… գրավում դարպասը (ծաղրանկար)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ