Մեսի. «Երբ Ռոնալդուն նվաճեց իր «Ոսկե գնդակները», արժանի էր դրանց»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին խոսել է իր ու Կրիշտիանու Ռոնալդուի փոխհարաբերությունների մասին։

«Ես միշտ ասել եմ, որ համեմատությունները միայն լրագրողների համար են։ Միայն լրագրողներին ու երկրպագուներին է մտահոգում, թե ով ինչ մրցանակ է նվաճում։

Ես ու Կրիշտիանուն շատ քիչ ենք տեսնվում ու առանձնակի մտերմություն չենք անում։ Մենք իրար հանդիպում ենք հիմնականում խաղադաշտում։

Երբ Կրիշտիանուն նվաճեց իր «Ոսկե գնդակները», լիովին արժանի էր դրանց։ Այդ մրցանակը հաղթողին որոշում են ֆուտբոլիստները, մարզիչները, լրագրողները, այնպես որ միշտ էլ հաղթում է նա, ով արժանի է դրան»,- նշել է Մեսին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ