Մեսի. «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը ձախ ոտքի վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպմանը, իր երկրպագուներին հայտնել է, որ ապաքինումը հաջող է ընթանում:

«Ես ստիպված էի շատ դանդաղել և վերականգնվել ֆիզիկական թերապիայի միջոցով, բայց ամեն ինչ կարգին է: Անհանգստանալու ոչինչ չկա:

Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,-շեշտել է արգենտինացին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեսին կարող է վիրահատվել, իսկ լիարժեք ապաքինման համար կպահանջվի մի քանի ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ