Մեսի.«Հուզվում եմ, երբ Նեյմարը ասում է, որ իմ երկրպագուն է»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է իր խաղընկեր Նեյմարի հետ հարաբերությունների մասին:

«Նեյմարի բնավորությունը շատ զարմացրեց ինձ: Նա երիտասարդ է ու կենսուրախ, մանկան նման, ով չարության ոչ մի կաթիլ չունի: Նեյմարն անհավանական մարդ է: Մեր խաղակցվածությունը նրա և Սուարեսի հետ առաջացավ ինքն իրեն: Դա բնական գործընթաց էր` մենք սկսեցինք ընկերություն անել դաշտից դուրս, և դա օգնեց մեր խաղին:

Նեյմարը ինձ միշտ ասում է, որ իմ երկրպագում է: Դա ինձ մի փոքր հուզում է, որովհետև նա անձամբ ինձ է ասում դա: Երբ նա եկավ «Բարսելոնա», հասկացա, որ ակնեղծ է ասում այդ ամենը: Ինձ հաճելի էր լսել նման բան երիտասարդ ֆուտբոլիստից: Մենք հիանալի հարաբերություններ ունենք»,-մեջբերում է Մեսիի խոսքերը Sport-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ