Մեսի. «Չեմ շփվել Մարադոնայի հետ արդեն 6 տարի»

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լինոել Մեսին խոստովանել է, որ արդեն 6 տարի է չի շփվել արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ: Վերջին անգամ նրանք խոսել են, երբ Մարադոնան գլխավորում էր հավաքականը Աշխարհի առաջնություն 2010-ի ընթացքում:

«Մարադոնայի հետ չեմ խոսել արդեն երկար ժամանակ, երևի 2010թ-ից: Դրանից հետո հնարավոր է մի քանի անգամ խոսք փոխանակած լինենք: Նա իր կյանքը ունի և իր հոգսերը, իսկ ես իմը:  Չնայած մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք»,-կատալոնական ակումբի հարձակվողի խոսքերն է մեջբերում  abola-pt-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ