Մեսի. «Բոլորս ենք ցանկանում, որ «Ռեալը» ձեռնունայն մնա մրցաշրջանի վերջում»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալը» ոչ մի տիտղոս չնվաճի մրցաշրջանի ավարտին:

«Ակնբախ է, որ «Բարսելոնայում» բոլորս ենք ցանկանում, որ «Ռեալը» ոչ մի տիտղոս չնվաճի մրցաշրջանի ավարտին: Նույնը կարող եմ ասել նաև Մադրիդի «Ռեալի»՝ մեր վերաբերյալ ունեցած ցանկության մասին:

Գիտենք, որ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու տիտղոսը նվաճելու հնարավորություն ունի, բայց մենք պետք է մտածենք մեր հնարավորությունների մասին:

Հիանալի կլինի Լա լիգայում հաղթել, իսկ հետո նվաճել Իսպանիայի գավաթը: Երկու տիտղոս նվաճելը միշտ էլ բարդ է:

Կարիերաս սկսելուց հետո ես շատ ավելին եմ հաղթել, քան ակնկալում էի»,- A Bola-ն փոխանցում է Մեսիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ