Մերտեզակերը՝ «Արսենալի» նոր ավագ

Պաշտպան Պեր Մերտեզակերը դարձել է «Արսենալի» նոր ավագը, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զինագործների» ավագ Միկել Արտետան ավարտեց կարիերան և ընդգրկվեց «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում:

2-րդ ավագը լինելու է Լորան Կոսյելնին: Իսկ Մերտեզակերի և Կոսյելնիի բացակայության դեպքում ավագի թևկապը կկրի Պետր Չեխը կամ էլ հարձակվող Տեո Ուլկոտը:

Հիշեցնենք՝ Մերտեզակերը վնասվածք ունի և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 6 շաբաթ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ