Մերտեսակեր. «Արսենալը» խաղում է, խաղում է, իսկ հետո մրցակիցն է գոլ խփում»

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեսակերը խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին։

«Այս պահին մեզ պակասում են գոլերը։ Ինչ-որ մի պահի պետք է գոլ խփել, իսկ հիմա այնպիսի տպավորություն է, որ «Արսենալը» խաղում է, խաղում է, իսկ հետո մրցակիցն է գոլ խփում։

Այս ուղղությամբ պետք է աշխատել։ «Ուոտֆորդի» հետ խաղում «Արսենալը» ուներ հնարավորություններ փրկել խաղը 0-2 հաշվից հետո։ Պետք է արժանին մատուցել թիմին, չէ՞ որ պայքարեցինք ու պահը պահի հետևից ստեղծեցինք։

Բայց այս պահին «Արսենալին» պակասում է «մարդասպանի բնազդը»։ Եթե ցանկանում ենք հաջողությունների հասնել Պրեմիեր լիգայում ու Չեմպիոնների լիգայում, պետք է աշխատել այդ ուղղությամբ։

«Բարսելոնայի» հետ առաջիկա խաղում իրավունք չունենք գոլ բաց թողնել։ Պետք է փորձենք հարձակվել։ Դա միակ շանսն է, որ մենք ունենք»,- ասել է Մերտեսակերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ