Մերսոն. «Սիթիի» խաղը «Ռեալի» դեմ վատագույնն է, որ ես երբևէ տեսել եմ ֆուտբոլում»

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ, ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության մասին՝ խիստ քննադատության ենթարկելով անգլիական ակումբին:

«Կարող եմ հանգիստ ասել, որ «Սիթիի» խաղը «Ռեալի» դեմ վատագույնն է, որ ես երբևէ տեսել եմ ֆուտբոլում: Չէ՞ որ դա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ էր, իսկ «Սիթիին» անհրաժեշտ էր 15 րոպեում մեկ գոլ խփել եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար: Այդ պահին բոլորը պետք է հարձակվեին, անխտիր բոլորը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կարող ես կյանքում մեկ անգամ հանդես գալ, իսկ նրանց աշխատանքը, մեղմ ասած, աղքատիկ տեսք ուներ:

Կարելի է ասել՝ «Սիթին» չէր էլ գնացել խաղին: Ես տեսածիս չէի հավատում: Կյանքում նման բան իրոք չէի տեսել: Նրանք արդյոք նորի՞ց կունենան այսպիսի հնարավորություն»,- Sky Sports-ը փոխանցում է Մերսոնի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ