Մեր թիմը առջևում է շախմատի ուսանողական խաղերում

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերի 5-րդ տուրի հանդիպումներից հետո պատկերն այսպիսին է: Տղաների մրցաշարում 5-րդ հաղթանակը տոնեց Հովհաննես Գաբուզյանը, որը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

5-րդ տուրում հաղթեց նաև Սամվել Տեր-Սահակյանը, որն այժմ կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Աղջիկների պայքարում Մարիա Գևորգյանը  հաղթեց մրցաշարի առաջատար Հակիմիֆարդ Ղազալին և այժմ ինքն է միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը: Գևորգյանը իր ակտիվում գրանցել է 4,5 միավոր:

Թիմային հաշվարկով մեր հավաքականը նույնպես առաջատարն է: Մեր թիմը 5 տուրից հետո վաստակել է 13,5 միավոր և 2 միավորով առաջ անցել 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Ռուսաստանի և Իրանի թիմերից:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ