Մեր մրցակիցները. Ռումինիայի հավաքականը նոր մարզիչ ունի

Գերմանացի մարզիչ Քրիստոֆ Դաումը գլխավորել է Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: 62-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2018թ.:

Քրիստոֆ Դաումը 1991/92թթ. «Շտուտգարտին» դարձրել է Գերմանիայի չեմպիոն: Այնուհետև նա մարզել է «Բեշիկտաշը», «Բայերը», «Աուստրիան», «Ֆեներբախչեն», «Այնտրախտը» և «Բուրսասփորը»: 2014թ.-ից նա հեռացվել է թուրքական ակումբին և եղել գործազուրկ:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլում Ռումինիայի և Հայաստանի հավաքականներն ընդգրկված են նույն խմբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ