Մեր մրցակիցները. Լեհաստանի և Դանիայի հավաքականները հաղթեցին

Հայաստան – Չեռնոգորիա խաղից բացի, մեր ընտրանու խմբում տեղի ունեցավ ևս երկու հանդիպում:

Դանիայի հավաքականը հյուրընկալեց Ղազախստանի ընտրանուն և առավելության հասավ 4-1 հաշվով, իսկ Լևանդովսկիի դուբլն ու Գրոսիցկիի գնդակը հաղթանակ պարգևեցին լեհերին Ռումինիայի հավաքականի հարկի տակ կայացած խաղում:

Այսպիսով՝ 4-րդ տուրից հետո Լեհաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Չեռնոգորիայի ընտրանին 7 միավորով երկրորդն է, Դանիայի հավաքականը 6 միավորով՝ 3-րդը, Ռումինիայի հավաքականը 5 միավորով՝ 4-րդը, իսկ Հայաստանի ընտրանին վաստակած 3 միավորով 5-րդն է: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Ղազախստանի ընտրանին, որը վաստակել է 2 միավոր:

Ռումինիա – Լեհաստան՝ 0-3

Դանիա – Ղազախստան՝ 4-1

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ