Մեր մրցակիցները. Ղազախստանն ու Մոնտենեգրոն չեն հաղթել

Հայաստանի հավաքականի հետ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի միևնույն E խմբում ընդգրկված Ղազախստանի ու Մոնտենեգրոյի հավաքականները ընկերական խաղեր էին անցկացնում համապատասխանաբար Վրաստանի ու Բելառուսի հավաքականների հետ։

Երկու դեպքում էլ խաղերում հաղթողներ չեղան։ Ղազախստանն ու Վրաստանը փոխանակվեցին մեկական գոլով։ Ղազախստանի կազմում 36-րդ Նուրգալիևը բացեց խաղի հաշիվը, բայց երկու րոպե անց Օկրաիշվիլին հավասարեցրեց այն, ու մինչև խաղավերջ թիմերն այլևս գոլ չխփեցին։

Իսկ ահա Մոնտենեգրո – Բելառուս հանդիպումը սցենարով շատ նման էր օրեր առաջ Երևանում կայացած Հայաստան – Բելառուս խաղին։ Նմանապես, թիմերից և ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Պարզապես պետք է նշել, որ Բելառուսը խաղի 9-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

Այսպիսով, մեր երկու մրցակիցներն էլ ոչ-ոքի խաղացին։ Այսօր նաև ընկերական հանդիպում է անցկացնելու Դանիայի հավաքականը՝ մրցելով Շոտլանդիայի ընտրանու հետ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ