Մեր մրցակիցները. Դանիայի հավաքականում կադրային խնդիրներ կան

Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Տելիա Պարկեն» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Դանիա – Հայաստան հանդիպումը:

Առաջիկա դիմակայությունը կլինի 7-րդը այս 2 պետությունների միջև: Սակայն դանիացիների կազմում կադրային խնդիրներ կան:

Վնասվածքի պատճառով Հայաստանի հետ հանդիպումը բաց կթողնի «Թուլուզի» հարձակվող Մարտին Բրաթուեյթը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Այաքսի» կիսապաշտպան Լասե Շոնեն:

«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը կհասցնի վերականգնվել մինչև հայերի հետ հանդիպումը, սակայն դեռ պարզ չէ կկարողանա ԱՊԼ-ի չեմպիոնը խաղադաշտ դուրս գալ:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ