Մենի Պակյաոն Թիմոթի Բրեդլիին հաղթելուց հետո հաստատել է, որ ավարտում է մարզական կարիերան

Լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն Լաս Վեգասում անցկացրեց իր մարզական կարիերայի վերջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Պակյաոն մրցավարների միաձայն որոշմամբ(116:110, 116:110, 116:110) առավելության հասավ Թիմոթի Բրեդլիի նկատմամբ:

Մենամարտից հետո Պակյաոն հաստատել է, որ այն իր մարզական կարիայում վերջինն էր պրոֆեսիոնալ ռինգում:

«Ես դեռևս կարող եմ մենամարտել բարձր մակարդակով, սակայն արդեն որոշում եմ կայացրել, որ վերադառնալու եմ Ֆիլիպիններ՝ ավարտելով մարզական կարիերաս պրոֆեսիոնալ ռինգում»,- ասել է Պակյաոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ