Մեմֆիս Դեփայը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեմֆիս Դեփայը հայտնվել է «Վեսթ Հեմի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է transfermarketwe.com-ը, 22-ամյա հոլանդացին կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դեփայի ծառայություններով հետաքրքրվում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 26 հանդիպում և խփել է 2 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ