Մեմֆիս Դեպայը նոր ակումբ է գտել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը կարող է վարձավճարի հիմունքներով տեղափոխվել «Նիցա» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

The Sun-ի փոխանցմամբ, եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը Դեպայը տպավորի ֆրանսիական ակումբի ղեկավարությանը իր խաղով,  ապա «Նիցան» կգնի նրա տրանսֆերային իրավունքները 10 մլն. եվրոյի դիմաց:

Ավելի վաղ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ եթե Դեպայը ցանկանա հեռանալ, և ակումբը ստանա լավ առաջարկ, ապա նա չի խոչընդոտի այդ տրանսֆերի իրականացմանը:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 2015 թվականից և մասնակցել ընդամենը 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ