Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Իսպանիայում:

Ինչպես տեղեկացնում է Don Balo-նը, 22-ամյա հոլանդացին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Դեպայը կարող է տեղափոխվել կատալոնական գրանդ, եթե «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոյի տրանսֆերը ձախողվի:

Հիշեցնենք, որ Դեպայը հայտնվել էր այն ֆուտբոլիստները ցուցակում, ովքեր կարող են լքել Ժոզե Մոուրինյոյի թիմը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ