Մեկնարկել է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, այսօրվանից մեկնարկում է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ ՀՀ առաջնությունը: Մրցաշարը ընթանալու է Երևանի «Դինամո» մարզադահլիճում:

8 քաշային կարգում ՀՀ չեմպիոնի կոչումը կվիճարկեն ազատ ոճի ՀՀ բոլոր ուժեղագույն ըմբիշները:

Ազատ ոճի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն հայտնել է, որ ստուգատեսի անցկացումը նպատակ ունի կազմավորելու 2017 թ ՀՀ հավաքականը ու նաև ընտրելու այն երկու ըմբիշներին, որոնց կվստահվի Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու այս տարեվերջին՝ դեկտեմբերի 10-11-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք ոչ օլիմպիական քաշային կարգերի (61 կգ և 70 կգ) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Բաղդադյանը նշել է, որ ՀՀ առաջնությանը մասնակցելու են բոլոր ուժեղագույն ըմբիշները, այդ թվում նաև ՌԻՈ-2016-ի մասնակիցներ՝ 125 կգ քաշային կարգում 5-րդ տեղը գրաված Լևան Բերիանիձեն, Գեորգի Կետոևն (97 կգ) ու 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը: Առաջնությանը չի մասնակցելու միայն 2012 և 2016 թթ Օլիմպիական խաղերի մասնակից, 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ): Մարզիչը հավաստել է, որ մարզչական խորհուրդը ուժեղագույն ըմբիշներից և ոչ մեկին չի զրկել մրցաշարին մասնակցելու իրավունքից:

Ազատ ոճի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նաև շեշտել է, որ  առաջնությանը չմասնակցողները, անկախ իրենց ունեցած տիտղոսներից, չեն ընդգրկվի նոր կազմավորվելիք ազգային հավաքականի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ