Մեկնարկել է լողի Հայաստանի առաջնությունը

Այսօր մեկնարկել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը 50 մ ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ դարձան Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը:

100 մետր բրաս ձևում ոսկե մեդալակիր դարձան Վանիկ Բարսեղյանը և Էլեն Եսայանը:

100 մետր թիկնալողում անգերազանցել էին Արթուր Անտոնյանը և Անի Պողոսյանը:

400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցեցին Արտաշես Ադամյանը և Մոնիկա Վասիլյանը:

400 մետր համալիր լողում Հայաստանի չեմպիոններ դարձան Լևոն Խաչատրյանը և Գայանե Կարապետյանը:

200 մետր բատերֆլայ ձևում հաղթեց Արթուր Բարսեղյանը, իսկ 4 x 50 մ ազատ ոճում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սաները:

Առաջնությունն անցկացվելու է մինչև ապրիլի 30-ը: Այս տարի առաջնությանը մասնակցում է 120 լողորդ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ