Մեկնարկել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց ջրացատկի ՀՀ առաջնությունը:

Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Ազատ Հարությունյանը։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը:

Պատանիներից առաջատարը Մարատ Գրիգորյանն է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արման Ենոքյանը, իսկ երրորդը՝ Գևորգ Ներսիսյանը:

Աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել Քրիստինե Հակոբյանը։ Երկրորդ տեղում Վարդուհի Հարությունյանն է, իսկ երրորդում՝ Ալիսա Զաքարյանը:

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 25-27-ը, որին մասնակցում են 25-ից ավելի մարզիկներ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ