Մեկնարկեց լողի Հայաստանի առաջնությունը

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը 50 մ ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ դարձան Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը: 100 մետր բրաս ձևում ոսկե մեդալակիր դարձան Վանիկ Բարսեղյանը և Էլեն Եսայանը: 100 մետր թիկնալողում անգերազանցելի էին Արթուր Անտոնյանը և Անի Պողոսյանը: 400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցեցին Արտաշես Ադամյանը և Մոնիկա Վասիլյանը: Նույն տարածության համալիր լողում Հայաստանի չեմպիոններ դարձան Լևոն Խաչատրյանը և Նանե Վարդանյանը: 200 մետր բատերֆլայ ձևում հաղթեց Արթուր Բարսեղյանը, իսկ 4 x 50 մ ազատ ոճում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սաները:

Առաջնությունն անցկացվելու է մինչև ապրիլի 30-ը: Այս տարի առաջնությանը մասնակցում են Երևանի, Գյումրու և Վանաձորի 120 լողորդներ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ