Մայքլ Օուենը՝ «Լիվերպուլի» միջազգային դեսպան

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կհամագործակցի ակումբի հետ՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Անգլիացին կներկայացնի մերսիսայդյան ակումբը միջազգային հարթակում: Օուենը կզբաղվի տարբեր երկրներում ակումբին առնչվող կոմերցիոն գործողություններով:

«Որպես երկրպագու՝ ես շոյված ու երջանիկ եմ, որ նման առաջարկ եմ ստացել ակումբի կողմից: «Լիվերպուլը» մեծագույն ֆուտբոլային ընտանիքն է մոլորակի վրա: Հիանալի է, որ նորից հնարավորություն եմ ստանում պաշտոնապես ներկայացնելու այս ակումբը»,- ասել է Մայքլ Օուենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ