Մաուրո Իկարդին կհեռանա՞ «Ինտերից»

«Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ իտալական ակումբից երկրպագուների հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, կա հնարավորություն, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները նորից կարող են հետաքրքրել «Արսենալին» և «Նապոլիին»:

Հոկտեմբերի սկզբին Իկարդին երկարաձգել էր պայմանագիրը «ներաձուրիների» հետ մինչև 2021թ., իսկ ահա նրա հրաժարագինը կազմում է 110մլն եվրո:

Իր հերթին Corriere dello Sport-ը հաղորդում է, որ Նեապոլը ներկայացնող ակումբը արդեն պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել արգենտինացու համար:

«Կալյարիի» դեմ խաղից հետո «Ինտերի» երկրպագուները հարձակվել են Իկարդիի մեքենայի վրա

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ