Մատիպը՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

«Շալկեի» պաշտպան Ժոել Մատիպը  տեղափոխվեց «Լիվերպուլ», այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ և թիմի հետ կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին հուլիսի 2-ից:

Նշենք՝ Մատիպը տեղափոխվեց «Լիվերպուլ»  ազատ գործակալի կարգավիճակով:

Բունդեսլիգայի  2015/16 մրցաշրջանում Մատիպը անցկացրել է 21 հանդիպում՝ աչքի ընկնելով 3 գոլով և 1 գոլային փոխանցումով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ