Մաթս Հյումելս.«Մխիթարյանի` հեռանալու մտադրությունն ազդեց իմ որոշման վրա»

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ավագ Մաթս Հյումելսը, ով այսօրվանից արդեն համարվում է «Բավարիայի» ֆուտբոլիստ, պատմել է ակումբից իր հեռացման մանրամասները.

«Ես չեմ եղել այն ֆուտբոլիստներից, ովքեր հայտարարել են, թե մշտապես մնալու են Դորտմունդում: Ես միշտ ասել եմ, որ ամեն տարի պետք է որոշում կայացնեմ: Ես բավականին շուտ գիտեի, որ Իլկայը [Գյունդոգանը] հեռանալու է, գիտեի նաև Միկիի [Հենրիխ Մխիթարյանի] մտադրությունների մասին, և դա նույնպես ազդեց իմ որոշման վրա»,-ասել է Հյումելսը RiviereSport-ին տված հարցազրույցում:

Փաստորեն, դեռ մրցաշրջանի ավարտից առաջ Հյումելսը իմացել է, որ Մխիթարյանը մտադիր է լքել ակումբն այս ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ