Մատեո Դարմիանը կվերադառնա Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը կարող է վերադառնալ Իտալիա:

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է հրաժարվել իտալացու ծառայություններից:

Դարմիանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Իտալիա: «Տորինոյի» նախկին ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

Հիշեցնենք, որ Դարմիանը «Յունայթեդ» էր տեղափոխվել անցյալ տարի 12,7 մլն ֆունտի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ