Մատեո Դարմիանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը կհեռանա ակումբից:

Անգլիական գրանդը արդեն փոխարինող է գտել իտալացուն: Վերջինիս կփոխարինի «Մոնակոյի» բրազիլացի ֆուտբոլիստ Ֆաբինյոն:

26-ամյա Դարմիանին ցանկանում է գնել «Յուվենտուսը»: Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանը Անգլիա էր տեղափոխվել 2015թ. 15 մլն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ