Մատեո Դարմիանը համաձայնեցրել է իր տեղափոխությունը իտալական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի»պաշտպան Մատեո Դարմիանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել «Ինտերում»:

Ինչպես հաղորդում է  La Gazzetta dello Sport-ը, 26-ամյա իտալացին արդեն համաձայնության է հասել միլանյան ակումբի հետ և հունվարին վարձավճարով կվերադառնա Իտալիա:

Ընթացիկ մրցաշրջանում Դարմիանը ընդամենը 1 հանդիպում է անցկացրել «ՄՅՈՒ»-ի կազմում (Եվրոպա լիգա), վերջինս չի մտնում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ