Մատան խոսել է Մոուրինյոյի հետ տարաձայնության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած փոխհարաբերություններին: Իսպանացին ընդգծել է, որ մամուլում շրջանառվող լուրերը վերջիններիս միջև առկա տարաձայնության մասին չեն համապատասխանում իրականությանը:

«Իմ հարաբերությունները Մոուրինյոյի հետ երբեք վատ չեն եղել: Շատ սուտ լուրեր են շրջանառվել այդ թեմայով, երբ Ժոզեն տեղափոխվեց«Մանչեսթեր Յունայթեդ»:

Դա ինձ զայրացնում էր, քանի որ ամեն օր ստիպված էի լսել և կարդալ ապատեղեկատվություններ: Իմ ու Մոուրինյոյի հարաբերություններում ամեն ինչ կարգին է: Ես շատ մեկնաբանություններ եմ կարդում սոց-ցանցերում, բայց դրանք ինձ մոտ ծիծաղ են առաջացնում»,-ասել է Մատան:

Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանը 2014 թվականին հեռացավ «Չելսիից» «ՄՅՈՒ», քանի որ պորտուգալացի մասնագետի հետ խնդիրներ ուներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ