Մատան մտադիր է մնալ «Յունայթեդում» և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան չի պատրաստվում լքել ակումբը` չնայած «Էվերթոնի» կողմից լուրջ հետաքրքրվածությանը: Daily Mail-ի փոխանցմամբ` իսպանացին ցանկանում է մնալ ու պայքարել մեկնարկային կազմում իր տեղն ունենալու համար:

28-ամյա ֆուտբոլիստը հույս ունի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական հավաքներին ու փորձել ամեն ինչ նորից սկսել` չնայած այն բանին, որ թիմը գլխավորել է Ժոզե Մոուրինյոն: Հիշեցնենք, որ վերջինս «Չելսի» վերադառնալուց անմիջապես հետո նրան վաճառեց մանկունիացիներին:

Հավելենք, որ շուտով Հենրիխ Մխիթարյանը կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին», և եթե Մատան մնա թիմում, ապա նրանք մրցակիցներ են դառնալու իրենց դիրքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ