Մասկերանոն հրաժարվել է 50մլն եվրոյից և կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Ըստ իսպանական լրատվամիջոցի, չինական ակումբներից մեկը արգենտինացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ, սակայն Մասկերանոն հրաժարվել է այդ առաջարկից: Պաշտպանը կարծում է, որ դեռ շատ անելիք ունի «Բարսելոնայում»:

Նշենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ