Մասկերանոն չի գնա «Յուվենտուս»

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն չի լքի ակումբն այս ամառ: Ավելի վաղ հայտնում էին, որ արգենտինացին կարող է տեղափոխվել «Յուվենտուս» Դանի Ալվեսի հետքերով, բայց կատալոնացիների մարզական տնօրեն Արեյդո Բրայդին դա բացառեց:

«Խավիերը հաստատ չի խաղա «Յուվենտուսում» հաջորդ խաղաշրջանում: Նա կմնա մեզ հետ,– մեջբերում է  Rai Sport-ը Բրայդիին:

Անցած խաղաշրջանում Մասկերանոն «Բարսայի» կազմում անցկացրել է 50 խաղ: Արգենտինացին այս ակումբում է 2010թ.-ից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ