Մաս-ռեստլինգ. Հայաստանի թիմը Աշխարհի առաջնությունում 3 մեդալ է նվաճել

Ղրղզստանում սեպտեմբերի 1-ին մեկնարկած մաս-ռեստլինգի Աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի թիմը:

Հայաստանի երեք ներկայացուցիչներ մեդալներ են նվաճել Աշխարհի առաջնությունում: Հովհաննես Հովհաննիսյանը մինչև 70 կգ քաշային կարգում և Կարեն Մարտիրոսյանը մինչև 80 կգ քաշային կարգում արժանացել են արծաթե մեդալների: Մինչև 60 կգ քաշային Նարեկ Թադևոսյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Մաս-ռեստլինգը նոր ստեղծված մարզաձև է, որը Հայաստանում վերջին շրջանում բավականին մեծ տարածում է գտել: Երևանում նախորդ տարի անցկացվել էր Աշխարհի գավաթի փուլերից մեկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ