Մարտինես. «Մյուլերը պետք է լինի Ոսկե գնդակի հավակնորդների ցուցակում»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը աջակցել է իր թիմակից Թոմաս Մյուլերին տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման համար մղվող պայքարում:

«Թոմասը պետք է լինի Ոսկե գնդակի հավակնորդների թվում: Վերջին տարիներին նա անհավանական ձեռքբերումների է հասել:  Նա այդ արդյունքը ցույց է տալիս ոչ միայն միջազգային մակարդակով՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, այլ նաև ակումբային մակարդակով:

Ամենայն հավանականությամբ, նա կընգրկվի Ոսկե գնդակի հավակնորդների կարճ ցուցակում և աստիճանաբար կմոտենա այդ մրցանակին»,-ընգծել է Մարտինեսը:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստ Մյուլերը անցկացրել է 43 հանդիպում և դարձել 31 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ