Մարտին Կիոունը՝ Մխիթարյանի իրավիճակի մասին. «Սա մեծ առեղծված է»

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի եռակի չեմպիոն Մարտին Կիոունը Daily Mail-ի իր սյունակում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խնդրին:

«Սա մեծ առեղծված է: Տարօրինակ է, երբ այդքան գումար ես ծախսում ու չես օգտվում դրա պտուղներից:

Մոուրինյոն միգուցե այլ ծրագրեր ունի Մխիթարյանի հետ: Նա, հնարավոր է, պահում է Մխիթարյանին, որպեսզի նա մարզվի ու շատ ավելի ուժեղ վերադառնա՝ գալիք խնդիրները լուծելու:

Մոուրինյոն միգուցե զգում է, որ Մխիթարյանն ամբողջությամբ պատրաստ չէ: Պետք չէ մոռանալ, որ վերջին շաբաթվա ընթացքում Մոուրինյոն մեծ ճնշման տակ է:

Խնդիրն այն է, որ նման մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերելն այդքան գումարով արդեն իսկ նշանակում է, որ նա ձեր ծրագրերի մի մասն է կազմելու»,- գրել է Կիոունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ