«Մարտիկ ընդմիշտ». «Միլանն» իր աջակցությունն է հայտնել Զլատան Իբրահիմովիչին

«Միլանն» իր թվիթերյան պաշտոնական էջի միջոցով շուտափույթ ապաքինում է մաղթել թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Շվեդ ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան մրցավեճում (2-1՝ լրացուցիչ ժամանակում):

Կա հավանականություն, որ 35-ամյա ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է, ինչի պատճառով նա կարող է շարքից դուրս մնալ մինչև 9 ամիս:

«Մարտիկ մեկ անգամ, մարտիկ ընդմիշտ: Շուտափույթ ապաքինում, Զլատա՛ն»,- նշված է «ռոսոներիների» հայտարարության մեջ:

Զլատան Իբրահիմովիչի համար տարին ավարտվա՞ծ է

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ