Մարսիալ. «Երբ Վան Գալը բղավում է իմ վրա, սկսում եմ ծիծաղել»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը խոստովանել է, որ սկսում է ծիծաղել, երբ թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը բարձրացնում է ձայնն իր վրա։ Ֆուտբոլիստը հասկանում է, որ մարզիչը անում է դա դաստիարակչական նպատակով։

«Ես սկսում եմ ծիծաղել, երբ Վան Գալը բղավում է իմ վրա, քանի որ հասկանում եմ, որ նա դա անում է իմ օգուտի համար»,- ասել է Մարսիալը RTL-ին տված հարցազրույցում։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին մասնակցել է 24 խաղի, որոնցից 23-ը՝ մեկնարկային կազմում, ու հասցրել է խփել 7 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ