Մարսիալի նախկին կինն Իբրահիմովիչի կողմից է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալու 9 համարի մարզազգեստով, որը մինչև նրա տեղափոխությունը կրում էր Անտոնի Մարսիալը:

Մանկունյանցիների այս որոշումը դուր չի եկել Անտոնի Մարսիալին, և դրա մասին քննարկումները շատ են:

Քննարկումներին անհաղորդ չի մնացել նաև Անտոնի Մարսիալի նախկին կինը՝ Սամանտա Հելենան, ով «հավանել» է Զլատան Իբրահիմովիչի՝ Ինստագրամում տեղադրած լուսանկարը, որում մանչեսթերյան ակումբի 9 համարի մարզաշապիկն է՝ Զլատան Իբրահիմովիչի ազգանունով:

15

I chose the number 9 @manchesterunited

Фото опубликовано IAmZlatan (@iamzlatanibrahimovic)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ