Մարսիալը և Շնեյդերլինը բաց թողեցին «Լիվերպուլի» հետ խաղը վնասվածքների պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մորգան Շնեյդերլինը և Անտոնի Մարսիալը բաց թողեցին ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Լիվերպուլի» հետ արտագնա հանդիպումը, որը ավարտվեց 0-0 հաշվով:

Ինչպես հաղորդում է «ՄՅՈՒ»-ի պաշտոնական կայքը, ֆրանսիացինեը վնասվածքներ են ստացել մարզման ժամանակ և դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի նրանց ապաքինվելու համար:

Հինգշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 3-րդ տուրում կհանդիպի «Ֆեներբահչեին»:

Ավելացնենք, որ հանդիպմանը չմասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և դեռ հայտնի չեն պատճառները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ