Մարսիալը դժգոհ է, որ «Յունայթեդն» իր խաղահամարը տվել է Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թույլատրել է Զլատան Իբրահիմովիչին հանդես գալ 9 համարի մարզազգեստով առանց Անտոնի Մարսիալի համաձայնության, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է այդ խաղահամարով՝ հայտնում է RMC-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ դա այդքան էլ դուր չի եկել 20-ամյա ֆրանսիացուն, ով ստիպված է ելույթ ունենալ 11 համարի մարզազգեստով:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ