Մարսելոն կարող է բաց թողնել մադրիդյան դերբին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է բաց թողնել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրը , հաղորդում է football-espana.net-ը:

Տեղեկացվում է, որ բրազիլացին, ով նոր էր ապաքինվել  ուսի վնասվածքից, նախօրեին կայացած մարզումից շուտ է հեռացել ազդրում  ունեցած ցավերի պատճառով:

Եթե Մարսելոն չկարողանա խաղալ մադրիդյան դերբիում, ապա նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Դանիլոն կամ էլ Նաչոն:

Նշենք, որ «Ռեալ Մադրիդ»- «Ատելտիկո Մադրիդ» խաղը տեղ կունենա վաղը՝ 19:00-ին:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ