Մարսելոն հիացած է Զիդանով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հիացած է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ ֆուտբոլիստների հետ շփվելու կարողությամբ: Բրազիլացուն տպավորել է այն, թե ինչպես է Զիդանը շատ կարճ ժամանակահատվածում երաշխավորել իրեն որպես ուժեղ մարզիչ:

«Նա լավ մարդ է, ով իսկապես հասկանում է ֆուտբոլիստներին: Կարճ ժամանակահատվածում նա ցույց տվեց իր տաղանդը որպես մարզիչ: Նա հաղթող մարզիչ է: Բայց ինձ ամենաշատը տպավորել է այն, թե ինչպես հանգիստ է նա բացատրում ինչ-որ բան»,-ասել է Մարսելոն:

Այսօր «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ կարող է հերթական տիտղոսը նվաճել: ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մադրիդյան ակումբը մրցելու է «Սևիլիայի» հետ:

«Ֆանտաստիկ կլինի «Ռեալի» համար, եթե սկսենք մրցաշրջանը Սուպերգավաթի նվաճումով»,-եզրափակել է Մարսելոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ