Մարսելոն չի պատժվի

ՈւԵՖԱ-ն չի պատժի Մադրիդի «Ռեալի» ձախեզրային պաշտպան Մարսելոյին «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը կեղծակերպելու համար:

Հիշեցնենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսում բրազիլացի պաշտպանն առաջինը ոտքով հարվածեց գերմանական ակումբի ֆուտբոլիստ Արնոլդի ոտքին, իսկ հետո ոչ մարզական պահվածք դրսևորեց: Միջադեպի արդյունքում դեղին քարտ ստացան Արնոլդն ու Բեյլը, իսկ Մարսելոն՝ ոչ:

Ամեն դեպքում ՈւԵՖԱ-ն չի պատժի Մարսելոյին, քանի որ հանդիպման գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկին իր զեկույցում այդ դրվագը չի նշել՝ գրում է Daily Mail-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ