Մարոտա. «Պոգբան և Դիբալան չեն վաճառվում»

«Յուվենտուսը» չի պատրաստվում  բաժանվել իր թիմի առաջատարներից ՝ կիսապաշտպան Պոլ Պոգբայից և հարձակվող Պաուլո Դիբալայից:

Երկու ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում, իսկ ահա արգենտինացի հարձակվողը իր հաշվին գրանցել է 20 գոլ և 8 գոլային փոխանցում:

«Պոգբան և Դիբալան մեր առանցքային ֆուտբոլիստներն են, այդ իսկ պատճառով մենք նրանց չենք վաճառի»,- ասել է Մարոտան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ