Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը օլիմպիական ուղեգիր է նվաճել

Այսօր Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է մարմնամարզության Թեստ Իվենթը, որի ժամանակ խաղարկվում են օլիմպիական վերջին ուղեգրերը:

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հավաքել է 86.097 միավոր` 42 մարմնամարզիկների շրջանում ցույց է տվել 9-րդ արդյունքը և նվաճել օլիմպիական ուղեգիր: Դավթյանը Օլիմպիական խաղերում հանդես կգա երկրորդ անգամ:

Վաղը ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող վերջին մասնակիցը` մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը:

Նշենք, որ մինչ այս մարմնամարզությունից Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել Հարություն Մերդինյանը:

Կարդացեք նաև` Մարմնամարզություն. Ճանապարհ դեպի Ռիո

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ