Մարմնամարզության ԵԱ. 4 մարզիկ եզրափակչի ուղեգիր է նվաճել

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում երեկ մերկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը այս մրցաշարին ներկայացել էր առավելագույն՝ 6 մասնակիցով:

Երեկ տեղի ունեցան տղամարդկանց բազմամարտի և առաձին գործիքների որակավորման փուլի մրցաշարը:

Բազմամարտում Արթուր Դավթյանը կարողացավ հաջող ելույթ ունենալ և 82, 132 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը ու ապրիլի 21-ին եզրափակչում պայքարի մեջ կմտնի մրցանակային տեղերի նվաճման համար: Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոնը իրեն լավ դրևսորեց նաև հենացատկ մարզագործիքի վրա և իրավունք ստացավ  լավագույնների կոչման համար պայքարել եզրափակիչ մրցմանը:

Բազմամարտում մեր մյուս մասնակիցը՝ երիտասարդ Վիգեն Խաչատրյանը, ձախողեց պտտաձողերի վարժությունը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Առանձին գործիքների վրա փայլեցին Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ) և նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգրեր:

Նժույգթափեր վարժությունում հանդես եկավ նաև Արմեն Պետրոսյանը և գրանցեց 13,663 արդյունքը ու չկարողացավ ընդգրկվել 8 լավագույն ցուցանիշը արձանագրած մարմնամարզիկների թվում:

Նշենք՝ բազմամարտի եզրափակիչը տեղի կկայանա վաղը՝ ապրիլի 21-ին, օղակների և նժույգթափի վրա վարժությունների եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան ապրիլի 22-ին, հենացատկի եզրափակիչը կկայանա՝ապրիլի 23-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ