Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն այսօր կմեկնարկեն որակավորման փուլում

Այսօր մեկնարկում Ռիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության տղամարդկանց որակավորման փուլը: Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Աշխարհի 2015թ. բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հանդես է գալու նժույգաթափերի վրա, իսկ իր երկրորդ խաղերին մասնակցող Արթուր Դավթյանը` հենացատկ վարժությունում:

Հայաստանի երկու մարզիկներն էլ ներառված են որակավորման երկրորդ ենթախմբում, որը ելույթները կսկսի 21:30:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ